Մարդիկ սովորականի պես իրենց կիրակնօրյա անցուդարձի մեջ էին: Խանութներում իրարանցում չկար, ոչ մեկը արկղերով աղ և օճառ չէր առնում: Մայթեզրյա ծառուղում մի 26-27 տարեկան երիտասարդ իր ընկերուհուն կամ կնոջը հեծանիվ վարել էր սովորեցնում:
Մեկ ուրիշը բանջարեղեն էր գնել: Երրորդը թոռնիկներն էր ման տալիս: Չորրորդը վարսավիրանոցում էր նստած...
Երևանյան ամառային շոգ կիրակի է:
Հասկանալի է, մտերիմ մարդիկ, հարևանները քննարկում էին արդեն լսած լուրերը, ցանկանալով հասկանալ՝ ովքե՞ր են, ինչո՞ւ, ինչո՞ւ հենց հիմա ու հենց էդձև: Բայց չկար էլի, այն իրարանցումային տրամադրությունը, որ կարելի է դիտարկել այստեղ, կամ չկար մի բան, որը հնարավոր լիներ բնորոշել որպես՝ ապստամբական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել