Այն, ինչին ականատես ենք լինում վաղ առավոտից, մեկ անգամ ևս ապացուցում է ժիրայրսեֆիլյանական տեռորիստական խմբավորման գոյություն ունենալու փաստը։ Եվ մի՞թե հասարակության մեջ կգտնվեն մարդիկ՝ այդ խմբավորման շրջանակներից դուրս, որ կպաշտպանեն նման հակապետական ու ահաբեկչական գործողությունները։ Անձամբ ես, որպես ՀՀ քաղաքացի, երբեք չեմ ցանկանա սրանց նմաններին տեսնել իշխանության գլխին։

Թողնեք, կխոսեն միայն ժողովրդավարական արժեքներից և ժողովրդավարական երկրում ապրելու ցանկություններից։ Նման կերպ չեն գնում ժողովրդավարացման, այս ձևով միայն կործանման կարելի է գնալ և երկիրն էլ տանել նույն ճանապարհով։

Հ.Գ.
Երկրում ինչ իշխանություն էլ լինի՝ ահաբեկչությամբ փոփոխություն կատարելը ամենաստոր միջոցներից է, որ կարող է կիրառվել հասարակության դեմ՝ հաշվի առնելով բոլոր այն բացասական հետևանքները, որ առաջ են գալու նման գործողություններից հետո։ Վստահ եմ, որ քաղաքացիներին վտանգ սպառնալու և, ընդհանրապես, բոլոր դեպքերում էլ այս ահաբեկչական խմբավորումը չի վերցնելու պատասխանատվությունն իր վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել