Ամիսն ունի 31 օր: Ընդունենք, որ Տարոն Մարգարյանի ասած «պահանջված վարորդը» աշխատում է օրական 24 ժամ, բոլոր 31 օրերը` առանց հանգստյան օրերի: Քանի որ աշխատանքի 1 ժամն արժե 279 դրամ, միասին հաշվենք. 31x24x279= 207.576: Այսինքն, 31 օր, գիշեր-ցերեկ աշխատելու դեպքում է «եկամուտը» կազմում 200.000 դրամ: Եթե դրանից էլ հանենք եկամտահարկ ու այլ վճարներ, մի փոքր գումար էլ` օրական մի բուտերբրոդ ուտելու համար, կստացվի, որ միայն այդ դեպքում մարդը կարող է տուն տանել Սերժ Սարգսյանի ասած 150.000 դրամ գումար: Բայց պարզվում է, այդպիսի աշխատատեղ չկա ու պետք է սպասել: Զավեշտ է: Ստախոսություն, այն էլ` ա՞յս աստիճանի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/styopa.safaryan/posts/530090260364562
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



