Եվ այսպես, երեկ երեկոյան Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ։ Զինվորական ղեկավարությունը փորձեց մեկ գիշերվա ընթացքում իշխանությունն իր ձեռքը վերցնել, և սկզբնական շրջանում նույնիսկ ստրատեգիական մի քանի կարևոր կետեր կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել։ Մասնավորապես, տանկեր մտցվեցին քաղաք և նախ հարվածներ հասցվեցին երկրի Մեջլիսին և Նախագահական նստավայրին, այնուհետև ապստամբները իրենց վերահսկողության տակ վերցրեցին Թուրքական TRT հեռուստաալիքն ու « Աթաթուրքի» անվան օդանավակայանը։ Թվում էր, ռազմական հեղաշրջումը հաջողված է, նամանավանդ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այդ ժամանակ ահնգստանում էր Էգեյան Ծովի մատույցներում, արագ կերպով լքեց երկիրը փաստացի մի քանի ժամ մնալով օդում։ Եվ այսպես ինչու հաջողության չհասան հեղաշրջման կողմնակիցները։
Թուրքիայում ինչպես գիտենք Ռազամական հեղաշրջումները երկրի քաղաքական համակարգի ցիրկուլացիայի անհրաժեշտ բաղադիչն են։ Նախորդ դարում այս երկիրը ցնցումներ ապրել է ոչ մեկ անգամ ըստ էության բանակը մշտապես հանդիսացել է քաղաքական իշխանության զսպող ուժը։ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սա շատ լավ էր պատկերացնում, և նրա գործունեությունը մշտապես ուղղված է եղել հենց Բանակի դերի թուլացմանը։ Նա մշտապես ձգտել է բանակի գլուխ կանգնեցնել իր մարդկանց՝ իրավիճակը իր ձեռքում պահելու համար։ Այս ռազմական հեղաշրջման փորձը բացառիկ էր նրանով, որ փաստորեն ըստ էության, առաջին անգամ, ժողովուրդը չկանգնեց բանակի կողքը, այլ հակառակը՝ սատարեց իշխանություններին։ Սա բացառիկ դեպք էր, և հեղաշրջում տեղի չունեցավ միայն այն պատճառով, որ Էրդողանը լեգիտիմ էր՝ ընտրված ժողովրդի կողմից։ Ուշ գիշերը նա ուղիղ եթերով ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոց և պայքարել սեփական երկրում օրինականություն հաստատելու համար ։ Մարդիկ լսեցին և դուրս եկան Ստամբուլի ու Անկարայի փողոցներ։ Փաստորեն ժողովուրդը Թուրքիայում պատրաստ է զոհվել հանուն Էրդողանի և այդ նպատակով նրանք պարզապես պառկեցին տանկերի տակ։ Դրան գումարած, որ վճռական պահին Ազգային Անվտանգությունն ու Ոստիկանությունը սատարեցին Էրդողանին։ Փաստորեն Բանակը դուրս էր եկել Ոստիկանության դեմ, դրան գումարացած սովորոկան շարքային քաղաքացիների գործոնը։ Էրդողանը շատ դիպուկ վարվեց, երիցս հաստատելով բարձրակարգ դիվանագետի իր ստատուսը։ Նա փաստորեն մի քանի ժամ օդում մնալով կարողացավ չշտապել, հետևեց թե ինչպես են զարգանում իրադարձությունները, ինչպես են դասավորվում ուժերի հավասարակշռությունը։ Եվ երբ պարզ դարձավ, որ Էրդողանի կողմնակիցները ուժերի բալանսը թեքել են իրենց կողմը, նոր միայն գիշերվա ժամը չորսին վայրէջք կատարեց Թուրքիայում և հանդես եկավ մամլո ասուլիսով։ Ըստ նախնական տեղեկությունները ռազմական հեղաշրջման հետևում կանգնած էր Էրդողանի նախկին համախոհ, ներկայումս ԱՄՆ-ում բնակություն հաստատած հասարակական,քաղաքական գործիչ Ֆեթուլեհհ Գյուլենը և հենց նա է համարվում Էրդողանի գլխավոր հակառակորդը։ Գյուլենի հետևորդների կոչում են գյուլենականներ և կա կարծիք, որ վերջինս ֆինանսավորում է Թուրքիայում ծայրահեղ իսլամիստական մոտեցումներ ունեցող քաղաքական կազմակերպությունների և լարում նրանց ընդդեմ Էրդողանի։
Էրդողանը արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ,որտեղ Գյուլենին զգուշացրել է չփորձել խառնել երկիրը, վստահեցնելով, որ դա վերջինիս երբեք չի հաջողվելու։ Ինչպես տեսնում ենք, ամեն դեպքում այս հեղաշրջման փորձը չէր կարող միջազգային հանրության ուշադրությունից վրիպել։ Զինված բախումների արդյունքում տեղեկություններ տարածվեց, թե Էրդողանը քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայից սակայն մերժում է ստացել։ Այնուհետև լուրեր տարածվեցին, թե Թուրքիայի առաջնորդի ինքնաթիռը ուղևորվում է Լոնդոն։ Սակայն ոչ մի կերպ այս լուրերը չհաստատվեցին։ Եթե սա իրականություն է, ապա որոշ ժամանակ հետո երբ իրավիճակը համեմատաբար կհանգստանա, ապա պարզ է դառնում որ, առավել քան երբևէ Արևմուտքի ու Թուրքիայի հարաբերությունները սրվել են։ Էրդողանի դիրքերը հիմա ամրապնդվում են, սակայն փաստորեն արտաքին ուժերը, մասնավորապես ԱՄՆ և Գերմանիան իրենց հայտարարություններում զշատ զգույշ էին։ Նրանք իրենց հրապարակային աջակցությունն են հայտնել ոչ թե անձամբ Էրդողանին, այլ ուշադրություն, ժողովրդավարությանը։
Իսկ ինչ է մնում անել Էրդողանին։ Վերջինս երկու տարբերակ ունի։ Կակ ահեղ դատաստան տեսնել հակառակորդների դեմ, կամ ինչ-որ կերպով կոմպրոմիսի գնալ և արդյունքում ավելի ամրապնդել իր դիրքերը՝ապացուցելով, որ հանդուրժող է և ժողովրդավար։ Երկրորդ տարբերակը քիչ հավանական է։ Մնում է առաջինը, մանավանդ, որ Էրդողանը արդեն հայտարել է, որ ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից և ռազմական հեղաշրջման կողմնակիցները դեռ երկար կփոշմանեն այդ քայլի համար։
Ստղծված պայմաններում, շահող կողմ հանդիսացավ Ռուսաստանը։ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, հարցին թե արդյոք պատրաստ Է Ռուսաստանը ապաստան տալ Էրդողանին, պատասխանեց, որ եթե դիմեն իրենց այդ հարցով, ապա կքննարկեն այդ հարցը։ Սա առաջին հայացքից խուսափողական պատասխան էր, բայց տվյալ ժամանակահատվածում, երբ իրավիճակը շարունակում էր մնալ անորոշ ու հեղաշրջման կողմնակիցները առավելություն ունեին ստրատեգիական պայքարում, միանգամայն դրական պատասխան էր Էրդողանի համար։ Փաստորեն աշխարհաքաղաքական այս իրադրության մեջ կարող ենք որոշակիորեն ուրվագծել, որ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև Թուրքիան ընտրեց առաջին տարբերակը և շուտով այս տանդեմը հանդես կգա բոլորվին նոր օրակարգով։ Սա ամենևին չի նշանակում, որ Էրդողանի համար հետայսու ամեն ինչ հեշտ է լինելու։ Փաստացի ակնհայտ դարձավ, որ ամեն դեպքում չնայած բոլոր ջանքերին, իշխանության ու բանակի ներսում լուրջ հակասություններ կան։ Դեռևս ոչինչ հայտնի չէ,թե ինիչպես կարձագանքնեն այս երևույթին Թուրքիայում ապրող քրդերը։ Երկրի հարավում ասյօր ըստ էության գոյություն ունի քրդական գործոնը և սրա հետ Էրդողանը հաշվի նստել չի կարող։