Ես օրինակ կարծում եմ, որ վերջին ադրբեջանական ներքին խռովությունների հետեւում նույնպես ինքն է կանգնած:
Ինչո՞ւ: Շատ պարզ: Մայր-Ռուսաստանին սարսափեցնում է հեռանկարը, որ Ադրբեջանը դառնալու է տրանզիտ ուղի`տասնչորս թվին ՆԱՏՕ-ի զորքերը Աֆղանստանից դուրս բերելու համար:
Իսկ Աֆղանստանից զորքերը ՆԱՏՕ-ն պետք է դուրս բերեր ավելի վաղ: Ձգում է: Պատճառն Իրանն է: Զորքերը նա դուրս կբերի ու կտեղակայի հենց Ադրբեջանում: Վասն Իրան: Դրա համար էլ Ադրբեջանն անչափ մեծ սիրով հրաժարվեց Գաբալայից: Ինչն էլ հունից հանում է մեր մորը` Ռուսաստանին:
Մի խոսքով: Պարույրն էլ, գիտենք, ինչ ասաց. ասաց, որ իրեն կրակեցին իմպերիալիստները: Ռուսաստանից էդ ո՜նց է զզվում:
Չէ, ամենակարեւորն եմ ասում: Նոր տեսա, որ Ուկրաինայում է մեր «մածը»` Ռոսիան, ֆուրոր է անում: Ուկրաինայի ռադայում ընդդիմությունը ամբիոնը գրավել (էն Արշակ Սադոյանն ուր է` ձենը չի գալիս)` թույլ չի տալիս Խորհրդարանի նիստ անցկացվի:
Ու թե յուր «շտուրմը» կարենա եւս երեսուն օր ձգել, Ուկրաինայում խորհրդարանական նոր ընտրություններ կլինեն (պահո՜, ինչ նման էր մեր սցենարին): Յանուկովիչն էլ մեկ էլ տեսար Սահակաշվիու նման... թքեց (ներեցեք արտահայտությանս), եւ ընտրություններում ընդդիմությունը հաղթեց:
Ինչո՞ւ. շատ պարզ. էս Ուկրաինան ու յուր Յանուկովիչը նույնպես մերժում են «մածին»` Եվրասիական միության ու Մաքսային միության հարցում:
Էն ո՜նց եմ սիրում ես Կրշչատիկը....



