Մարդիկ իրենք իրենց ֆիզիկապես խեղում են հիմնականում բանտերում, որպեսզի հասարակության ու բանտի ադմինիստրացիայի ուշադրությունը հրավիրեն բանտում տիրող ապօրինություններին, քանի որ այլ միջոցները չեն ազդում հասարակության ու բանտի ղեկավարության վրա: Դրա համար էլ մեկը բերանն է կարում, մյուսը հացադուլ անում, երրորդը խցակցին է վնասում, չորրորդն ինքն է ինքնասպանության փորձ անում, ու այս ամենը կատարվում է, որովհետև մարդիկ չեն տեսնում այլ ձևեր ու հնարավորություններ, որով իրենց ձայնը լսելի կդառնա: Հիմա նայեք՝ Հայաստանի նախագահի թեկնածուները ինչով են զբաղված ու կհամոզվեք, թե իրականում ինչպիսի երկրում ենք ապրում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arakel.semirjyan/posts/500221593350629
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



