17050_900Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսով քննարկել են Թուրքիայում ստեղծված իրավիճակը, որտեղ նախօրեին զինվորականների կողմից տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ: Վաշինգտոնը հուսով է, որ կողմերը զսպվածություն կցուցաբերեն և արյունահեղություն թույլ չեն տա: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը:

«Նախագահն ու պետքարտուղարը համաձայնել են, որ Թուրքիայում բոլոր կողմերը պետք է աջակցեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը, զսպվածություն ցուցաբերեն, խուսափեն բռնությունից և արյունահեղությունից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պետքարտուղար Քերրին այժմ պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Պետքարտուղարության ղեկավարը նաև ընդգծել է Թուրքիայում ամերիկացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել