Նախնական տեղեկություններով Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել. Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա նաև զգուշացնում է,որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ, քանի որ այլ երկիր ՀՀ-ի շահերը Թուրքիայում չի ներկայացնում։

Հիշեցնենք, որ այս գիշեր մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 90 մարդ, տուժել է ավելի քան 150–ը, 1500–ից ավելի մարդ ձերբակալվել է:


Նշենք նաև, որ մինչ այդ Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Բալայանը տեղեկացրել էր, որ քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, ուստի հնարավոր խնդիրների դեպքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ հյուպատոսական աջակցություն Թուրքիայի տարածքում չի կարող տրամադրել ՀՀ  քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել