Թուրքիայում բախումները դեռ շարունակվում են... Քրդերը տարօրինակ լուռ են, նրանք ամենայն հավանականությամբ Էրդողանից խոստումներ են ստացել և սպաում են հարցերի հանգուցալուծմանը:
Էրդողանը փորձեց հեղափոխության ֆոնին կարգավորել հարաբերությունները Գերմանիայի հետ և ապաստան խնդրեց վերջիններիցս, սակայն Գերմանիան հստակ ցույց տվեց, որ Էրդողանը իրենց բարեկամ չէ, հետաքրքիր էր ՌԴ արձագանքը. «Եթե Էրդողանը օգնություն խնդրի մենք կմտածենք», սա փաստացի կոչ էր Էրդողանին, որ նա իր ինքնթիռը շրջի դեպի ՌԴ:
Այս հեղաշման տապալված փորձը ձեռնտու է հայերին: Նախ Էրդողանը էլ ավելի կվատացնի հարաբերությունները Եվրոպայի հետ, ՌԴ-ն կարող է վիրավորվել, այն հանգամանքից, որ Թուրքիայի նախագահն իրենցից ապաստան չի խնդրել: Երկրորդ մենք չգիտենք, թե ովքեր էին ցանկանում իշխանության գալ և ինչ պլաններ ունեին Հայաստնի հետ կապված, իսկ Էրդողանի կառավարման տարիներին հայոց հարցի համար բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծվել:
Հետաքրքիր պահվածք ցուցաբերեց Ադրբեջանը: Ալիևների Haqqin.az-ը մի նյութ էր տեղադրել հետևյալ վերնագրով.«Էրդողանը փախչում է Թուրքիայից», Ադրբեջանական կողմը միայն լուսաբանում էր տեղի ունեցողը, բայց երկկողմանի, որ հարցի այս կամ այն լուծման դեպքում կարողանա պահպանել հարաբերությունները մեծ եղբոր հետ: Էրդողանի մասին նյութը հեռացված է Հաքինից:
Ինչևէ. այս լարված ֆոնը դեռ կպահպանվի Թուրքիայում, բայց ամենայն հավանականությամբ երկրորդ Սիրիա չի դառնա և քաղաքացիական պատերազմ էլ չի սկսվի: