Սերժ Սարգսյանը պատմելու է, որ իր կառավարման օրոք 2000-ից ավելի բնակարան է սարքվել եւ շահագործման հանձնվել Գյումրիում, Աղետի գոտին համարյա վերացվել է, համարյա բոլոր խոստումներն այդ մասով կատարել է, մնացել է 420 բնակարան, այն էլ այս տարի կշինեն, ու ոչ մի անօթեւան չի մնա քաղաքում, հարկավոր է ժամանակ տալ իրեն, որ սկսածն ավարտի:
Չի խոսելու այն մասին, թե ինչ են անելու տնակներում կամ անօթեւան մնացող եւս 4.000 ընտանիքները, կարծես դրանք չեն էլ եղել, չի խոսելու այն մասին, թե ինչպես իր կառավարման օրոք Գյումրիում աղքատության մակարդակը 5 տարում 36 տոկոսից հասավ 47 տոկոսի, չի ասի, թե բանակում խաղաղ պայմաններում քանի գյումրեցի է զոհվել ոչ թշնամու գնդակից, Հայաստանը 5 տարում լքած մոտ 200.000 հոգուց քանիսն էին գյումրեցի, քանիսն էին մանր/միջին գործարար...
Չի խոսելու այն մասին, թե ինչու երիտասարդ ընտանիքները Հայաստանում այդպես էլ չունեցան ավտոմեքենա ու բնակարան գնելու հնարավորություն, ինչպես խոստացել էր 5 տարի առաջ, չի խոսելու այն մասին, թե ինչու ծերերը չկարողացան թոշակներով արժանապատիվ ապրել, ինչպես խոստացել էր 5 տարի առաջ...
Կխոսի, իհարկե, այն մասին, որ ապահով Հայաստան է կառուցելու: «Առաջ Հայաստան» կարգախոսով վերոհիշյալ նահանջները գրանցվեցին անցած 5 տարում, տեսնես ի՞նչ «առաջընթացներ» են գրանցվելու այս նոր կարգախոսով... Չի խոսելու այդ մասին:
Մնում է սրտի դողով սպասել զվարճալի ուշագրավ դեպքերի` «կրակոտ տղա», «էկել մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես ... », «այդպես եք անում, որ խիարը թարս է բուսնում ... » եւ այլն, տեսնես հսկիչները մարդավարի կհսկե՞ն միջավայրը շարֆերով, որ բերման ենթարկվածներից որեւէ մեկը Չեբուրաշկա-3 չսարքի հանկարծ...
Լուսանկարն իմը չէ, հեղինակը` չգիտեմ ով է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=10200500009172136&set=a.1731269290942.2097657.1514802535&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել