Ստամբուլի հիվանդանոցի ներկայացուցչի խոսքերով` բուժհաստատություն, տարբեր վնասվածքներով ավելի քան 150 տուժած է դիմել,– հայտնում է Associated Press։ 

Անկարգություններն ու դժգոհությունները Թուրքիայում սկսվեցին, երբ Անկարայի փողոցներում ծանր զինտեխնիկա, իսկ երկնքում` կործանիչներ հայտնվեցին։ Ամեն ինչ շատ արագ զարգացավ։ Հեղաշրջման փորձ կատարող զինվորականները միանգամից հայտարարեցին, որ վերցրել են իշխանությունն ու ձերբակալել կառավարության անդամներին։

Սակայն, ավելի ուշ, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը հայտարարեց, որ պետական հեղաշրջման փորձը երկրում տապալվել է, իսկ նախագահ Էրդողանն էլ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայի ամբողջականությունն ու միասնականությունը անհնար է սասանել։
Չնայած այս ամենին, Անկարայում դեռ լսվում են կրակահերթեր, իսկ Մեջլիսի շենքի վրա արդեն 2 ռումբ են նետել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել