Անկեղծ ասած, չէի ուզում այս մասին գրել, որովհետև, երբ երեկ երեկոյան այցելեցի Անդրիասին, զրուցեցի Անահիտի հետ, չցանկացա ասել այն, ինչ մտածում եմ, որովհետև այնտեղ վիճակն ուրախներից չէր. ցուրտ էր, Անդրիասը սառած աչքերով պառկած էր վերմակի տակ` այդ մթանը, առանձնապես լավ չէր, Անահիտն էլ մի լավ օրի չէր:
Մա՜րդ չկար, այսպես ասած` սատարող, մի երեք-չորս հոգի, միլիցիոներներն ավելի շատ էին, քան թիմակիցները:
Իսկ որ ամենակարեւորն էր ինձ համար` «դուխ» չկար. ինչպես ասում են` հայտարարված չէր պատերազմ «վ դուխե». գաղափարական պայքարի ոգին իսպառ բացակայում էր, ու առաջին միտքը, որ եկավ՝ որ ի՞նչ, հանուն ինչի՞:
Հիմա ասում են` Անդրիասը վատ է:
Ինքն է չէ՞ ուզել: Կինն էլ դեմ չէր:
Ինչո՞ւ խառնվենք իրենց գործերին: Իրենք են ընտրել, իրենք էլ թող որոշեն` վատ են, թե` լավ:
Խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքում է:
Համենայն դեպս էն տեսա, որ իրենք խեղդվողներից չեն:
Համենայն դեպս, կարծում եմ` իրենք բոլորովին ուրիշ`մեզ անհայտ, իրենց հայտնի հարցեր են լուծում:
Էդ դեպքում մենք «տուտ պրիչո՞մ»:



