
Tert.am-ը գրում է.
Այսօր պաշտոնանկ արված Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյան փոխարեն նոր նշանակում է արվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը. «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` Թալինի ոստիկանապետ է նշանակվել Աշտարակի բաժնի պետ Արմեն Մելոյանը»։
Հիշեցնենք, որ Ոստիկանության կենտրոնական շենքում մեկնարկած կոլեգիայի նիստի ժամանակ պաշտոնանկ էր արվել Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանը, ով հեռացել էր կոլեգիայից:
Shamshyan.com կայքի տեղեկություններով, Գևորգ Պողոսյանը Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:
Կոլեգիայի նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մի քանի այլ հրամաններ էլ է ստորագրել. մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ