Չէ՛, ես հասկանում եմ, որ Անդրեասն ամուր առողջություն ուներ, որովհետև գոնե վերջին տարին ամեն առավոտ գործի գնալիս տարվա բոլոր եղանակներին, տաքուկ տաքսու միջից հետևում էի, թե ինչպես է Բաղրամյանից ոտքով հասնում Վերնիսաժ... Այնքան պարտաճանաչ էր, որ, նայած թե քաղաքի որ հատվածում էի տեսնում, հասկանում էի` ես ուշանում եմ, թե ոչ... Հա, ի՞նչ էի ասում: Ինչպես հասկանում եմ, ամուր առողջությունն անցավ պատմության գիրկը, բայց հարց. լավ, էս երկրում մեկը չկա՞, որ համոզի էդ մարդուն, որ բավական է, չես տեսնում ՀՀ քաղաքացու կյանքի վրա թքած ունեն՝ կապրես, չես ապրի, ոչ մեկին չի հետաքրքրում... Թե՞ անպայման պետք ա ընտրել՝ կամ մեռնել, որ հետո ասեն՝ այ հա՛, լավ մարդ էր, ոնց էր պայքարում.... կամ ապրել, որ քեզ հայհոյեն, անտեսեն...
Ինչպե՞ս կարելի է թքած ունենալ ՀՀ քաղաքացու կյանքի վրա: Ով ուզում է լինի... Ինչպե՞ս: Աշխարհում բանտարկյալների, ասեմ ավելին` շների, նույնիսկ առնետների կյանքի համար պայքարողներ կան... Հիմա ուզում եմ հասկանալ՝ ուզածներդ ի՞նչ է: «ԵԿԵԼ ԵՔ ՍՏԵՂ, ԲՈԼՈՐԻՍ ՎՐԱ ԹՔԱԾ ՈՒՆԵՆԱՔ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/487181591346001?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել