Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար առկա են բոլոր հնարավորությունները` հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարել նախագահ Պուտինի հետ: Ես նրան շնորհակալ եմ դրա համար, սակայն մենք դեռ պետք է շատ տնային աշխատանք կատարենք, և, կարծում եմ, առկա են բոլոր հնարավորությունները` Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Քերրին` հավելելով, որ Պուտինի հետ զրույցը եղել է չափազանց շիտակ և անկեղծ:
Այդուհանդերձ, Քերրիի խոսքով` Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նախկինի նման առկա են որոշ չլուծված հարցեր, սակայն նա հույս է հայտնել, որ բանակցությունների ընթացքում դրանք կստանան իրենց լուծումը:



