Ինչպիսի՜ դարակազմիկ իրադարձություն... Պատկերացտավլյայեծե, «Բանակում» սերիալի Համոյին ու Գագոյին (ով նայել ա էդ սերիալը, կարող է հիշել նրանց «կռակաձիլներ» հավաքական կեղծանունը) մարմնավորող դերասաններն եկել են իրենց զորակցությունը հաղորդելու բոլոր ժամանակների ամենախրոխտ նախագահացու Արամ Հարությունյանին։ Ասենք՝ տղերքի դեմ ոչինչ չունեմ, ինձ բացում ա, որ իրանց այցն են հեդլայն սարքում «Համոն ու Գագոն զորակցելու են Արամ Հարությունյանին»։ Ասենք սենց գնա, Արամ Հարությունյանին իրենց զորակցությունը կհայտնեն նաև «Կառլսոնի» մեջի Ֆռեկենբոկը, էն Ստիվեն Սիգալի Նիկոն, «Տերմինատոր 2»-ի միջի Սնդիկը (ջերմաչափի տեսքով), մեկ էլ ամենայն հավանականությամբ Միստր Բինը, իսկ դեռևս չհաստատված տեղեկություններով՝ նաև Գադզիլլան։ 
Ասում ա՝ Բաղրամյան 26-ում արդեն խուճապ ա սկսվել էս կապակցությամբ։

Կից նյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել