ՄԻԱԿ քարտուղար |
Այս ընտրությունները ունիկալ են մի քանի առումներով.
- ընդգծված շեշտադրում կա քաղաքական և սոցիալական պայքարի ծայրահեղ տարատեսակներից մեկի` հացադուլի վրա,
- հիմնական թեկնածուների միջև մրցակցությունը առավելապես ծրագրային դաշտում է, իսկ արտաքին լարվածությունը` «Սև PR»-ի որոշակի էլեմենտներով, ապահովում են քաղաքական աութսայդերները,
- հիմնական թեկնածուների քարոզչական մարտավարություններում և նախընտրական ծրագրերում քիչ են կամ բացակայում են պոպուլիզմի և սոցիալական դեմագոգիայի դրսևորումները,
- կան մեկից ավելի թեկնածուներ, ովքեր վճարել են, երբևէ եղած ամենաբարձր ընտրագրավը, բայց ընտրողներին ներկայացել են առանց կոնկրետ ծրագրի ու մարտավարության և ընտրարշավին մասնակցում են «օրը բացվի բարին հետը» սկզբունքով,
- վերջապես` դատելով որոշ թեկնածուների պահվածքից կամ, գուցե, առողջական վիճակից` միշտ առկա է ընտրությունների հետաձգման սպառնալիք: