Ֆրանսիայում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը, որը ներկա դրությամբ 70–ից ավել մարդու կյանք է խլել, միավորել աշխարհի ժողովուրդներին, դարձել տխրության և հուզմունքի առիթ, այդքան էլ չի մտահոգում բրիտանացի միլիարդատիրոջ նախկին ռուս կնոջը` Կրիստինա Սիսոևային։ Նա ահաբեկչության ժամանակ ճաշում էր զբոսանավի վրա։
Ռուսական Life.ru-ի հետ զրույցում կինը մտահոգություն է հայտնել, որ ահաբեկչության պատճառով ինքն ու իր ընկերները չկարողացան դիտել հրավառությունը։ Meet the Russians շոուի աստղը հայտնել է, որ լավ ժամանակ է անցկացնում և իրեն ապահով է զգում Սան–Տրոպեում։
—Ինձ հետ ամեն ինչ կարգին է, միայն ափսոս, որ հրավառությունը չեղարկեցին։ Մեզ մոտ ամեն ինչ սուպեր է, այստեղ լիքը թիկնապահներ կան։ Մենք լավ հանգստացել, ընթրել ենք, հետո եկան ֆրանսիացիներն ու ասացին, ինչ որ ահաբեկչություն է եղել, պետք է հեռանանք։ Մենք այնպես տխրեցինք, ուզում էինք հրավառությունը դիտել, իսկ դա պատահեց և ամեն բան չեղարկեցին։ Ինձ հիանալի են պահպանում։ Առանց դրա հիմա անհնար է։ Իմ ադամանդներով, առանց պաշտպանության, փողոց դուրս չես գա։ Ամենաքիչը երկու թիկնապահ է անհրաժեշտ, որպեսզի պաշտպանի իմ թանկարժեք զարդերը,–Life–ի հետ անկեղծացել է Կրիստինան։
  
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նիս (Նիցցա) քաղաքում, Բաստիլի գրավման օրվան նվիրված միջոցառումների ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել. թունիսցի 31–ամյա տղամարդը բեռնատար մեքենան վարել է հավաքված մարդկանց ուղղությամբ, զուգահեռաբար նաև կրակ բացել։ Ներկա դրությամբ զոհվել է 77 մարդ, 120–ից ավելը` վիրավորվել են։ Տուժած հայերի մասին դեռևս տեղեկություն չկա։ Պաշտոնական տվյալներով օտարեկրացի զբոսաշրջիկներից զոհվել է Սովչենկո ազգանունով մեկ ռուս աղջիկ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել