Artsakhpress.am-ը գրում է.

Սիրիայում հրադադարը խախտվում է ոչ միայն ահաբեկիչների, այլ նաեւ չափավոր ընդդիմության զինված խմբավորումների կողմից։

Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Չնայած հուլիսի 11-ին կառավարական զորքերի կողմից հրադադարը 72 ժամով երկարաձգելու հայտարարությանը՝ անօրինական զինված խմբավորումները, որոնք ենթարկվում են «Ջաբհաթ ան Նուսրային» եւ այլ խմբավորումներին, Հալեպի որոշ թաղամասերում շարունակել են Սիրիայի բանակին ճնշելու փորձերը։ Ընդ որում, ուշադրության է արժանի այն փաստը, որ չնայած առանձին դաշտային հրամանատարների հայտարարություններին՝ այսպես կոչված չափավոր ընդդիմության ջոկատները գործում են ահաբեկիչների խմբավորումների հետ ներդաշնակ»,– ասել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել