Ապրիլյան չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ բանակի համալրումը նոր տեխնիկական միջոցներով այլևս անհրաժեշտություն է և այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը անհետաձգելի: Խնդիրն այն է, որ մինչ այս ձեռնարկված քայլերը բավարար չեն եղել, իսկ Հայաստանը ունի ունի համապատասխան ինտելեկտուալ ռեսուրսներ, որպեսզի դրանք ի սպաս դրվեն բանակի համար:
Հայաստանի համար անվտանգության հարցերը առաջնային նշանակություն ունեն և նոր պաշտպանական տեխնոլոգիաների ստեղծումը կարող է լավ հիմք ծառայել, որպեսզի ՀՀ-ում սկզբնավորվի դրանց արտադրության կազմակերպումը: Խոսքը մասնավորապես գնում է անօդաչու թռչող սարքերի, ռազմական նշանակության գիշերային տեսանելիության, ջերմատեսիլ և այլ սարքերի արտադրության մասին: Դրան գումարած բարձորակ արտադրության կազմակերպումը թույլ կտա մտածել նաև արտահանում կազմակերպելու ուղությամբ:
Չմոռանանք ամենկարևորը` նոր սարքավորումների օգտագործումը բանակում հնարավորություն կընձեռի արագ արձանագրել հակառակորդի համապատասխան տեղաշարժերը և արագ արձագանքել` արդյունքում փրկելով բազմաթիվ կյանքեր: փաստորեն ռազմական նշանակության սարքերի արտադրությունը բազմակի նշանակություն ունեն` թե պաշտպանական, թե տնտեսական, և թե սոցիալական` նոր աշխատատեղեր ստեղծելու, և ներդրումներ ներգրավելու տեսանկյունից:
Այս համտեքստում առաջին կարևոր քայլերից մեկն էլ ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրություն սկսելու նախագիծն է, որի մասին որոշումը հաստատվել է գործադիրի նիստում: Ծրագրով իրականացվելիք ներդրումների ծավալը հասնելու է շուրջ 31 մլն. դոլարի: Նախատեսվում է, որ ծրագրի գործարկման դեպքում 2017թ-ին սարքերի արտահանման ծավալները պետք է կազմեն մոտ 5 մլն. դոլար, իսկ հետագա տարիներին արտահանման ծավալները պետք է աճեն պրոգրեսիվ զարգացման տեսքով, իսկ արտադրվող սարքավորումների քանակը հետագայում ավելանալով պետք է հասցվի մինչև 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը հանդիսանալու է Ռուսաստանը:
Մնում է հուսալ, որ այս ծրագրը կյանքի կկոչվի իր ամբողջ ծավալով, իսկ պետությունը չի բավարարվի մեկ-երկու այսպիսի ծրագրերով և սեղանին կդրվեն այնպիսի նախագծեր, որոնք կնախատեսեն ավելի բարդ սարքավորումների արտադրություն: