245083-1024x682-768x512Araratnews.am-ը գրում է.

Ուկրաինան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը և ողջունում է Ղրիմի հարցով Ադրբեջանի նման դիրքորոշումը` ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ցանկանում եմ հստակ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում և չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը, ինչի մասին մենք խոսել ենք, և մենք ողջունում ենք Ղրիմի հարցով Ադրբեջանի նման դիրքորոշումը: Ադրբեջանն ակտիվորեն աջակցել է Ուկրաինային, և այժմ մենք կարող ենք վստահ ասել, որ Ադրբեջանը ևս կարող է ապավինել Ուկրաինայի աջակցությանը»,- ասել է Պորոշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել