Lurer.com-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարց ուղղեց Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին:

«Ինչո՞ւ է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Թալին ճանապարհի շինարարությունը դանդաղում»,- հարցրեց վարչապետը:

Ի պատասխան` փոխնախարարը նշեց, որ շինարարությունն ընթանում է սահմանված գրաֆիկով և, որ իրենք նման ահազանգ չեն ստացել:

«Իմ ասածն ահազանգ չէ՞»,- հարցեց վարչապետն ու հավելեց, որ խնդիրը կապված է իսպանական ինչ-որ ընկերության հետ, որը չարիք է դարձել:

«Չեմ հասկանում` էդ ի՞նչ ընկերություն է, չե՞ք կարողանում տեսնել` ինչո՞ւ է խնդիր առաջանում, չարիք է դարձել այդ ընկերությունը, փողերն են տանում, ինչ են անում, ճշտեք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Առաքելյանը պատասխանեց, որ ֆինանսական խնդիրներ են եղել:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ուսումնասիրություն կատարել և նշեց, որ իրեն այդ մասին անձամբ «ներսի մարդիկ» են ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել