![]() |
| ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ծանոթանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ը կուսակացություն սարքելու այսօրվա առաջարկության արձագանքներին և կարծիքներին:
Չեմ միանում քննադատական գնահատականներին:
Կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը, անհամոզիչ կերպով հրաժարվելով նախագահական ընտրապայքարից և այդ քայլով հարուցելով ՀԱԿ-ի անխուսափելի կազմաքանդումը, ընդամենը հաջորդ քայլն է անում այդ ուղղությամբ:
Նա քաջ գիտակցում է և բոլորիցս լավ գիտի, որ ՀԱԿ-ից կուսակցություն չի ստացվելու թե՛ անձնական խոր անջրպետների, սրված հարաբերությունների և ամբիցիաների պատճառով, թե՛ ՀԱԿ-ում դեռևս մնացած կուսակցությունների միջև գաղափարական տարաձայնությունների հետևանքով:
Այս առաջարկությունը ՀԱԿ-ը վերջնականապես «փակելու» և Լևոն Տեր-Պետրոսյանի` Հայաստանի քաղաքական կյանքից ձեռքերը լվալու քայլ է:
Ինչպես ասում են, Աստված օգնական...




