Panorama.am-ը գրում է.

Արցախում առկա է մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր գործոնը՝ հարգանքը մարդու արժանապատվության նկատմամբ: Նման կարծիք է հայտնել  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը « Երկրի հարցը» հաղորդման ընթացքում:

«Արցախը ծանր փորձությունների միջով է ձեռք բերել անկախություն, և այդ համատեքստում մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը կարևորվում է»,-ասել  է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Ինչ վերաբերում է Արցախում ՄԻՊ ինստիտուտի կայացման հարցին, ապա Օմբուդսմենը նշել է. «ՄԻՊ տերմինն իմ կարծիքով մի փոքր սխալ պատկերացում է կազմում գործառույթների ընկալման համար: Թվում է, թե խոսքը վերաբերում է ինչ-որ խախտում նկատելուն և ուղղելուն: Սա նույնպես կարևոր գործառույթ է, սակայն ՄԻՊ գործառույթների մեջ մեծ դեր ունեն ինստիտուցիոնալ փոփոխությունները, օրինակ կրթությունը: Շատ հարցեր չեն բարձրացվում, որովհետև իրազեկվածության մակարդակը ցածր է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել