Եվ այսպես,Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարական տվեց և այս պահին վերջին անգամ ելույթ է ունենում երկրի Պառլամենտում՝ պատասխանելով նաև իրեն ուղղված հարցերին։ Փաստորեն, ուրբաթը շաբաթից շուտ եկավ և Քեմերոնը  հրաժարական տվեց շատ ավելի շուտ, քան դրա մասին հայտարարել էր նախկինում։ Հիշեցնենք, որ  հունիսի 24-ին Միացյալ Թագավորությունում տեղի ունեցավ Հանրաքվե՝Եվրոմիությունից դուրս գալու հարցով։ Ձայների մեծամասնությամբ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կողմ էին արտահայտվել Թագավորության՝ Եվրոմիությունից դուրս գալու օգտին ։ Սա սառը ցնցուղ էր ոչ միայն ամբողջ աշխարհի, այլև  Բրիտանական քաղաքական էլիտայի համար։ Իսկ առաջին հերթին՝ Դեվիդ Քեմերոնի համար։ Քեմերոնը, եթե ընթերցողը կհիշի, Վարչապետ դառնալուց առաջ բազմիցս  հայտարարել էր, որ ընտրվելու պարագայում ինքը անպայման կկազմակերպի Հանրաքվեն, թեպետ ինքը դեմ էր Թագավարության՝ Մեծ Բրիտանիայից դուրս գալուն։  Նոր Վարչապետ կդառնա Ներքին գործերի նախախար Թերեզա Մեյը, որի արդեն քաղաքական շրջանակներում հասցրել են անվանել նոր «երկաթյա լեդի»։

Մեյը նույնպես Պահպանողական կուսակցությունից է և ըստ էության այս պաշտոնը ստանձնելու է Բրիտանիայի համար ամենապատասխանտու պահին։ Ինչ մնում է Քեմերոնին, ապա վերջինս, նույնպես հետ չի մնում իր հասցեին հնչող դրոշմներից։ Ըստ որոշ լուրերի ու շրջանառվող կարծիքների Քեմերոնը հավակնում է դառնալ Միացյալ Թագավորության ամենավատ վարչապետը`« the worst prime-minister ever»: Թե ինչու այսպիսի կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ Բրիտանական քաղաքական շրջանակներում, շատ է խոսվել։  Գլխավոր պատճառը, ամենայն հավանականությամբ հանրային կարծիքի չարաշահումն էր որպես քաղաքական դոկտրին։ Ինչպես գիտենք Քեմերոնը մշտապես հանդես է եկել հասարակության պահանջները բավարարելու ջատագով, սակայն քաղաքական գործընթացները միշտ չէ որ այդպիսի տրամաբանություն են պահանջել։ 

Խնդիրը գլխավորապես բարդացրեց  Բրիտանիայի Միացյալ անկախ Կուսակցության առաջնորդ Նայջլ Ֆարանի հրաժարականը նույպես։ Ինչպես գիտենք Ֆարանը հանդիսանում էր Եվրոմիությունից անջատվելու ամենամոլի ջատագովն ու իր քաղաքական գործունեության 19 տարին նվիրել էր այդ գաղափարին։  Սակայն Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Ֆարանը անսպասելի հրաժարվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտարելով, որ ինքը հասել է իր նպատակին և այժմ հանգստի գնալու ժամանակն է։ Սակայն կարծում ենք, խնդիրը կայանում է նրանում, որ քվեարկության հենց հաջորդ օրը թե քաղաքական էլիտան և թե հանրությունը՝ համաձայն սոցհարցումների, կասկած էին հայտնել որոշման ճշմարտացիության մեջ։ Իսկ հարցվածների մեծ մասը, չգիտեր նույնիսկ թե ինչի օգտին է քվեարկել։ Մինչ հանրությունը շարունակում է գտնվել տոտալ դեպերսիայի մեջ, բրիտանական քաղաքական էլիտաները նույնպես հասկացան թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Ամենայն հավանականությամբ Եվրոմիությունից դուրս գալու գործընթացը բազմաթիվ էներգիա,ռեսուսրներ  և ժամանակ է խլելու, ինչի արդյունքում երկիրը կարող է շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել։ Մասնավորապես հենց Հանրաքվեի հաջորդ օրը, միջազգային որոշ հեղինակավոր կազմակերպություններում և բիրժաներում ֆունտի արժեքը սրընթաց ընկել է ։ Միջազգային բազմաթիվ ներդրողները շտապում են իրենց արտադրանքը հանել Բրտիանիայից։ Դե իսկ ամենածանր հարվածը հասցվեց Շոտլանդիայի կողմից։  Շոտլանդիայի Կառավարության ղեկավարի անունից ամենաբարձ մակարդակով արվեց հայտարարություն,որ եթե  Բրիտանիայի Պառլամենտը իսկապես հաստատի Հանրաքվեի որոշումը, ապա Շոտլանդիան կանցկացնի Հանրաքվե՝ Թագավորությունից դուրս գալու և Եվրոմիությանը միանալու համար։

Ամեն դեպքում, կարծում ենք, Քեմերոնի հրաժարականի գլխավոր պատճառը Նայջել Ֆարանն էր։ Ֆարանը, ըստ էության խուսափեց ստանձնել պատասխանտվություն, քանի որ չհեռանալու դեպքում հավակնում էր լինել Բրիտանիայի հաջորդ վարչապետը։ Նրա հեղինակությունը գնալով աճում էր հանրության շրջանում,սակայն փաստորեն Ֆարանը ապշեցուցիչ ցինիզմով խուսափեց պատասխանատվությունից,երիցս ապացուցելով,որ իր քաղաքական գործունեությունը կառուցված է բացառապես պոպուլիզմի գերադրական աստիճանի հիման վրա։ Այժմ, նոր Վարչապետը փաստորեն ստիպված է լուծել միանգամից երկու կարևոր խնդիր։ Նախ՝ հանրությանը նախապատրաստել ծավալվող գործընթաններին և երկրորդ ամենայն հավանականությամբ Թերեզա Մեյը կփորձի քաղաքական ու վարչական լծակներով ազդել Պառլամենտի վրա՝ինչ-որ կերպով կասեցնելու համար Հանրաքվեի արդյունքների վավերացումը  Պառլամենտի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել