Artsakhpress.am-ը գրում է

Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ  Նասեր Սարաջի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարությունից հայտնում են, որ Արփինե Հովհանիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը Իրանի հետ ունի բարձր մակարդակի բարեկամական հարաբերություններ, եւ որ երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունը թեւակոխել է խորացման ու զարգացման նոր փուլ:

Իրանի Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ  Նասեր Սարաջին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վերահաստատել այս տարվա մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ Իրանի արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադի՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված հրավերը՝ փոխադարձ այցով Իրանում գտնվելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանակմանն ու իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել