Պատմությունը, երևի ամենից շատը երևույթների մեջ, հատկություն ունի կրկնվելու։ Նամանավանդ եթե դրանից դասեր չի քաղվում և անհրաժեշտ հետևություններ չի արվում։ Սա բնավ չի նշանակում, թե սխալնների ուղղումից հետո ամեն ինչ հենց հալած յուղի նման ընթանալու է, սակայն յուրաքանչյուր սուբյեկտ (Էլ չասած պետությունը), որը իր մեջ սոցիալան համակեցություն համալիրը հասկացություն է պարունակում, պարտավոր է վերաիմաստավորել իր անցյալը, ինչքան էլ դրա համար սիրտ ու հավես,կամ պարզապես ժամանակ չունենա։
Երեկ, Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանում հայտարարեց, որ հակամարտող կողմերը առավել քան երբևէ մոտ են կոնֆլիկիտի հանգուցալուծմանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունում է Լավրովին և հայտարարում, որ հարցը կարող է լուծվել միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմա վրա՝ այն է Արցախը պետք լինի Ադրբեջանի կազմում։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արաբական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշում է, որ Հայաստանը պատրաստ է գնալ փոխզիջումների, սակայն նախևառաջ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ասել է թե, վերջն է մոտենում ենք բաց դասին։ Ալիևի ասածի մեջ ոչինչ նոր չէ։ Նա շաորւնակում է իր քսան տարվա հռետորաբանությունը։ Նորությունը Սարգսյանի ասածի մեջ է,որը եթե ձերբազատվենք դիվանագիտական տողատակերից նշանակում է պարզապես հետևյալը՝ « Պատերազմ եք ուզում, կլինի պատերազմ»։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը բացի իր կազմից, ուրիշ ոչ մի երկրի կազմի մեջ չի պատկերացնում ու չի հանդուրժում։ Էլ չասած Լեռնային Ղարաբաղի անկախ լինելը։ Հայաստանն էլ, մասնավորապես ԱԺ Փոխնախագահ Էդուարդ Շարմազովի խոսքով, երբեք չի համաձայնի ու ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը կլինի Ադրբեջանի կազմում։ Սերժ Սարգսյանը,առհասարակ, գնաց ավելի հեռուն և հայտարարեց, որ Միջազգային հանրությունը իհարկե կարող է ուժի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը, եթե Հայաստանը չհամաձայնի փոխզիջումների, սակայն դա կարող է անել միայն Լեռնային Արցախի բնակչությանը վերացնելու պայմանով։
Սա իհարկե ընդհանրական, առանց որևէ բառացի մեջբերումների ընդհանուր պատկերն է։ Մի պատկեր, որից ավելի վտանգավոր, փուխր ու պայթյունավտանգ իրավիճակ մենք երբևէ չենք ունցել նորանկախ պետության պատմության ընթացքում։ Ապրիլյան քառօրյան սկիզբ դրեց մի նոր իականության Հայաստանի համար։ Իրականություն, որից դիտմամբ կամ անուղակի, այս կամ այն կերպ մեծապես խուսափել ենք առերեսվել։ Ադրբեջանի ռազմատենչ հայտարությունները մեզ համար իհարկե սովորական են դարձել, սակայն այդ հայտարարությունների նյութականացումն ու իրականացումը իսկապես սառը ցնցուղ է հայ հասարակության ու իշխանության համար։ Խնդիրը սակայն բարդացնում է այդ իրավիճակի ռեաբիլիտացիայի համար բավականին սուղ ժամանակը։ Լինենք անկեղծ ու խոստովանենք,որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումը այժմ նման են մի բժշկի, ով արհեստականորեն երկարացնում է ուռուցք ունեցող մարդու կյանքը։ Բանակցություններ՝ Վիեննա, Սանկտ- Պետերբուրգ, հիմա էլ արդեն առջևում Փարիզն է։ Սրանք նման են դեղատոմսի, որը ոչ մի կերպ չի վերացնելու հիվանդի ցավը, այլ պարզապես մի անորոշ ժամանակով մեղմելու է այն։ Սակայն խնդիրը նրանում է, որ այդ ուռուցքը հավակնում է դառնալ չարորակ ու մնալ մեր կոկորդին։ Օղակը որովհետև գնալով պրկվում է և ուժերի վերադասավորման ժամանակ այլևս չի մնում։ Միգուցե հենց սա նկատի ուներ Լավրովը երբ ասում էր, կողմերը առավել քան երբևէ մոտ են խնդրի կարգավորմանը։ Կարգավորման մի եղանակ գոյություն ունի այժմ։ Դա կամ պատերազմն է, կամ փոխզիջումը։ Արդեն իսկ ասացինք, որ այն փոխզիջումները, որոնք կողմերը միմյանց առաջարկում են, երկուսի համար էլ աանընդունելի են։ Հետևաբար «խաղաղություն փոթորիկից առաջ» դիագնոզը այսօր առավել քան արդիական է։
Սերժ Սարգսյանը շաբաթ օրը մեկնելու է Արցախ։ Այսօր առավոտյան արդեն ադրբեջանական զինված ուժերը շփման գծից 30 կիլոմետր հեռավորության վրա ուսումնական վարժանքներ են սկսել, գործածելով նաև ինքնաթիռներ։ Այսքանից հետո, դժվար է լինել լավատես ու բացառել պատերազմը։ Թեպետ՝ եթե լինենք անկեղծ, հենց այդ բացառման շնորհիվ ենք այսօր նորից կանգնած լինելու ու չլինելու արանքում։