Էս Հայրիկյանն արդեն զզվացրեց իրա ֆոկուսներով։ Հիմա էլ ինչ-որ թազա պատճառ ա ակնարկում, համաձայն որի՝ ստիպված կարող է դիմել ՍԴ, որպեսզի ընտրությունները հետաձգվեն։ Բանն այն է, որ բացի նրանից, որ նա դեռ ցավեր ունի, նաև վնասվել է նրա նյարդերից մեկը, ինչի պատճառով նա չի կարողանում մատները լավ շարժել, իսկ քանի որ դա նշանակում է, որ չի կարող պատասխանել իրեն ուղղված նամակներին, կարող է այնուամենայնիվ դիմել ՍԴ...
Տո ասա՝ այ Անորսալի Ջո, դու ո՞ւմ էիր պետք, եթե չլիներ մահափորձը, որ մի հատ էլ քեզ նամակներ գրեն, կամ էլ թե չէ էս ո՞ր դարն ա, որ նամակներին չես կարողանում պատասխանել։ Այ քեզ բան, մի հատ օգնական պահի, ով քո թելադրածը թղթին կհանձնի։
Էս ա էլի, էժանագին թատերական ներկայացում՝ ծայրից ծայր։

Կից նյութն՝ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել