Տարիներ շարունակ ՀՀ-ում աշխատանք է տարվել, որպեսզի առաջատար տեխնոլոգիաներով ապահովվեն թե՛ հիվանդանոցները, թե՛ անասնաբուժության լաբորատորիաները: Այսօր դա իրականություն է, քանի որ Ավան վարչական շրջանի Դավիթ Մալյան 37 հասցեում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության աջակցությամբ բացվեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենտ լաբորատորիան ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենտ լաբորատորիաները:
Այս շենքերը մեծ նշանակություն կունենան ոչ միայն ՀՀ-ի, այլ տարածաշրջանի համար՝ պաշտպանելով այն հատուկ ախտածիններից:
Ծրագրի համար ծախսվել է բավականին լուրջ գումարներ: Օրինակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենտ լաբորատորի հիմնովին կառուցման համար ներդրել է 4.1 մլն ԱՄՆ դոլար, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենտ լաբորատորիայի վերանորոգման համար ԱՄՆ կառավարությունը տրամադրել է 9.8 մլն ԱՄՆ դոլար` ապահովելով շենքի սեյսմակայունությունը, ինչպես նաև կատարելով լաբորատոր և կառուցվածքային վերանորոգումներ: