Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կողմերը հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ: Ըստ քաղաքագետի՝ Լավրովի լավատեսությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվ է և փորձում է խաղաղ կարգավորման հետ կապված որոշակի արդյունքներ արձանագրել և ցույց տալ աշխարհին:

«Դրա համար էլ Ռուսաստանից հնչող գնահատականները լավատեսական են և նաև խոստումնալից: Սակայն իրականությունը, ցավոք սրտի, այդպիսին չէ։ Մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, վերջին տարիների ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերություններում ամենալարված ժամանակահատվածն է՝ Ադրբեջան-Արցախ և Ադրբեջան-Հայաստան սահմանում»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այս պահին չի կարելի խոսել բանակցային գործընթացի վերսկսման hնարավորությունների մասին, որովհետև նկատելի է, որ Ադրբեջանը մերժում է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են սահմանում իրավիճակը վերահսկելի դարձնելուն և կայունություն պահպանելուն: Նա նշեց, որ Ադրբեջանի մոտեցումները ցույց են տալիս, որ խաղաղ կարգավորման հնարավորություն այս պահին չկա:

«Բացի այդ չպետք է մոռանալ, որ ապրիլին եղել է Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու փորձ, ինչը չի կարող անհետևանք անցնել և չի կարող իրավիճակ չփոխել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել