Operativ.am–ը գրում է.

Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Թերեզա Մեյը աչքի է ընկնում ոչ սովորական կոշիկների հանդեպ հետաքրքրությամբ, ինչպես նաև քաղաքական դաշնակիցների և հակառակորդների հետ վեճերում իր դիրքորոշումների վճռական պնդմամբ: Շատերը նրան համեմատում են, ոչ միայն Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետ Մարգարեթ Թետչերի, այլև Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի հետ: 

Ըստ իր իսկ հայտարարությունների, Թերեզա Մեյը պատրաստվում է վճռական լինել նաև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցություններում` ապահովելով երկրի ելքը կառույցից նվազագույն կորուստներով:

Թերեզա Մեյն ավարտել է Օքսֆորդի համալսարանը, աշխատել է բանկում, ապա եղել է Մեծ Բրիտանիայի ամենաերկար պաշտոնավարած ներքին գործերի նախարարը: 

Մեյը ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հանրաքվեից առաջ հանդես էր գալիս ստատուս քվոյի դիրքերից, բայց առանձնապես աչքի չէր ընկնում: ««Brexit», ուրեմն «Brexit»: Մենք այն կդարձնենք հաջողված»,- նշել է նա` ելույթ ունենալով Պահպանողական կուսակցության անդամների առջև: 

Թերեզա Մեյի ելույթի հիմնական ուղերձն այն էր, որ կառավարությունը պետք է զբաղվի անհավասարության խնդիրներով և վերականգնի վստահությունը քաղաքականության հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել