Elq.am-ը գրում է.
Հայաստանի եւ Վրաստանի սահմանագոտում այսօր՝ հուլիսի 12-ին, գրանցված երկրաշարժի հետեւանքով զոհեր, տուժածներ եւ ավերածություններ չկան:
Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: ԱԻՆ համապատասխան աշխատակիցներն իրավիճակը պարզելու նպատակով կապ են հաստատել Գյումրիի, Ալավերդիի, Ստեփանավանի քաղաքապետերի, Աշոցքի, Ամասիայի, Բավրայի գյուղապետերի, Բավրայի սահմանային անցակետի պետի հետ, որոնք հաղորդել են, որ զոհեր, տուժածներ եւ ավերածություններ չկան:
Կապ է հաստատվել նաեւ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ մայոր Դոգունաձեի հետ, որը հայտնել է, որ ցնցումները զգացվել են Դմինիսիի շրջանի Սողոթլու գյուղում՝ զոհեր տուժածներ եւ ավերածություններ չկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://elq.am/182140.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել