Tert.am-ը գրում է.
![]()
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կրթական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը, ասաց, որ մասնավորապես հանրակրթության հարցում Հայաստանը ստիպված էր ընտրություն կատարել «քննական կենտրոնի» և «կյանքի դպրոցի» միջև:
«Այդ ընտրությունը Հայաստանը ցավոք սրտի 15 տարի առաջ կատարեց հօգուտ քննությունների դպրոցի, որովհետև այս ամբողջ տեստերը, անգիրը, թվանշանը, վարկանշավորումը, ատեստացիան, ուսուցիչների ստուգումները, տնօրենների հավաստագրերը ես համարում եմ անգիրի կամ քննությունների դպրոց»,-ասաց նա և նշեց, որ բոլոր տեսակ փոփոխություններն իրականացվել են հենց այդ ճանապարհով:
Աշոտ Բլեյանը նշեց, որ վերջին տասը տարում շտեմարանը թելադրում է, թե ինչի վրա պետք է մարդ ծախսի իր ժամանակը: Ըստ նրա՝ վաղուց պետք է անցում կատարեինք «կյանքի դպրոցի», որտեղ առաջնայինը կարողությունների դրսևորումն է:
«Այսինքն` մարդը պետք է կարողանա կրթության արդյունքում իր կյանքը փոխել, կարողանա իր տաղանդը ներդնել»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



