Պեսկով. Կինը կարող է զբաղեցնել Ռուսաստանի նախագահի պաշտոնըAysor.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սահմանադրության համաձայն՝ կինը կարող է զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը, հայտնում է  «РИАНовости»–ն։

«Իհարկե, դա հնարավոր է»,– ասել է նա։

Պեսկովը նշել է, որ այստեղ «անհրաժեշտ է առաջին հերթին առաջնորդվել գործող օրենսդրությամբ»՝ մանրամասնելով, որ «սահմանադրության մեջ նշված է, թե ով կարող է դառնալ նախագահ և ինչ գենդերային տարբերություններ կան»։

Բացի այդ, մամուլի քարտուղարը հավելել է, որ ՌԴ կառավարության և խորհրդարանի կազմում աշխատում են բազմաթիվ կանայք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել