Դեռևս 9 տարի առաջ, երբ Համաժողովրդական շարժման արդյունքում քաղաքականություն վերադարձած ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ձևավորեց Հայ Ազգային Կոնգրես դաշինքը, շատ կուսակցություններ մաղվեցին և մտան այդ դաշինքի մեջ։ Սա կարծես պարարտ հող հանդիսացավ Հայաստանում մարդ կուսակցությունների վերացման համար։ Հայաստանում ինչպես գիտենք գոյություն ունեն 80-ից ավելի կուսակցություններ և քաղաքական կազմակերպություններ։ Երեք միլիոնանոց երկրի համար սա իսկպաես մեծ թիվ է։
Կոնգրեսը բավականին երկար ժամանակ այսպես ասած «մոնոպոլացրեց» ընդդիմադիր դաշտն ու այն քաղաքական կազմակերպությունները, ովքեր որ համալրել էին ՀԱԿ-ի շարքը, նույնիսկ հետագայում նրանից դուրս գալուց հետո կարծես դարձան էլ ավելի մարգինալ։ Նախ չունեին ասելիք և հետո համապատասխան կողմնակիցներ ու ռեսուրսներ։ Այլ կերպ ասած՝ քաղաքական դաշտի մաքրազարդում տեղի ունեցավ։ Թվում էր, սա կկկրի շարունակական բնույթ և ասպարեզում կմնամ քիչ թվով կուսակցություններ, որոնք թեկուզ թվաքականով քիչ սակայն կարող են թե ընդդիմության մեջ, թե իշխանությունում որակ ապահով և բալանսավորել քաղաքական դաշտը։ Սակայն ցավոք, դա չկրեց շարունակական բնույթ, հակառակը նորից Հայաստանում նկատվում է կուսակցությունների հոսք, որը եթե այսպես շարունակվի, աճող պրոգրեսիաի միտումներ կստանան մոտ ապագայում։
Եվ այսպես ինչու նորից նկատվեցին նման տենդենցներ։ Պատճառը, կարծում ենք գլխավորապես կախված է 2015 թվականի փետրվարյան իրադարձություններն էին։ ԲՀԿ-ն այդ ժամանակ իսկապես մեծ ռեսուրսներ ուներ, քաղաքական դաշտում ուներ մեծ կշիռ և իսկապես ունակ էր իր շուրջը համախբելու մնացած կուսակցություններին։ Տվյալ դեպքում խոսքը ըննդիմադիր սեգմենտի մասին է, քանի որ այդ ժամանակ ԲՀԿ-ն որդեգրել էր ըննդիմադիր գորճելաոչ ու կեցվածք։ Սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ և փաստորեն այդ կուսակցությունը դադարեց քաղաքական գործոն լինելուց։ Իհարկե, այն այժմ շարունակում է իր գործունեությունն ու նոր ղեկավար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ փորձում կազմակերպել իր ռեինկարնացիան, սակայն պարզից էլ պարզ է, որ նախկին ԲՀԿ-ից մնացել է թերևս միայն անունը։
Փոխարենը Ծառուկյանի քաղաքական էվակուացումից հետո նրա ղեկավարած կուսակցությունը բաժանվեց բեկորների։ Մասնավորապես Վարդան Օսկանյանը արդեն իսկ ստեղծել է «Համախմբում» Կուսակցությունը, ԲՀԿ նախկին մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը այժմ ղեկավարում է « Ալյանս» կուսկացությունը, իսկ բոլորվին մի քանի օր առաջ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հիմնադրեց « Ռոֆորմիստների կուսակցությունը»՝ իրեն հայտարարելով պետանակամետ ուժ։ Նա հրապարակավ հայտարարեց ՀՀ նախագահին և Կառավարությանը աջակցելու մասին։
Սրանք այն ուժերն են, որոնք քաղաքական հայտ են ներկայացրել միայն վերջերս։ Եթե սրան գումարենք նաև ՀԱԿ-ից անջատված Նիկոլ Փաշինյանի՝ « Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը, Հայկական Վերածնունդը (նախկին ՕԵԿ), Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ապա ստացվում է,որ Հայաստանը նորից անցում է կատարում «թիվ կա աստղերին, թիվ չկա Հայաստանում գործող կուսակցություններին» բանաձևին։ Իհարկե, յուրանքաչնյուր նոր ստեղծված ուժ ինքն իրենով վատ երևույթ չէ, ուղակի հարցը կայանում է նրանում, որ Հայաստանը քաղաքական կուսակցությունների բավականին փոքր շուկա ունի և մտավախություն կա, որ նոր քաղաքական միավորները կարող են այդ շուկայում պահանջված չլինել և դեռ չբացված ՝բռնել մարգինալացման ուղին։ Իհարկե, նրանցից որոշները ունեն հստակ գաղափարական ուղղվածություն և դիցուք Մարուքյանը Հայաստանում կարող է փակել արևմտամետ դաշտն ու իր կողմ գրավել քաղաքական այդ օրիենտացիայի կողմնակից ընտրողներին։ Նիկոլ Փաշինյանը հավակնում է Հայաստանի ռադիկալ ըննդիմադիր քաղաքական սեգմենտի թիրախավորմանը իսկ Վարդան Օսկանյանը ավելի կառուցողական դիսկուրսի կողմնակից է։ Համենայն դեպս մինչ հիմա՝թեպետ նախկին արտգործնախախարը իրեն ցընդդիմադիր է համարում։ Ինչևէ, կունենանք մենք նոր ու ուժեղ կուսակցություններ, թե նորից Հայաստանի քաղաքական ներկապնկաը կլցվի խայտաբղետ գույներով, ցույց տկան մոտակա ՏԻՄ և Պառլամենտական ընտրությունները, սակայն հստակ է մեկ բան։ Այս կուսակցությունները, ի տարբերություն իրենց նախորդների՝բավականին քիչ ժամանակ ունեն իրենց մարտունակությունն ու իրական ուժը ցույց տալու համար։ 2017 թվականին անհաջողության մատնվելուց հետո, նրանցից շատերը, ըստ էության, նորից բռնելու են մարգինալացաման ուղին։