Panorama.am-ը գրում է.

Մինաս Ավետիսյանի ծննդյան 88-ամյակի կապակցությամբ նկարչի ծննդավայրում՝ Ջաջուռի տուն-թանգարանում, հուլիսի 20-ին կբացվի նոր ցուցադրություն։ Panorama.am-ին Հայաստանի Ազգային պատկերասրահից տեղեկացրեցին, որ ցուցադրությունն ընդգրկում է արվեստագետի տարբեր տարիների գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, բեմաձևավորումների էսքիզներ, ինչպես նաև Ազգային պատկերասրահի հավաքածուի 16 ստեղծագործություններ, որոնք տուն-թանգարանում ցուցադրվում են առաջին անգամ։

Ցուցադրությունը կշարունակվի մեկ ամիս։ 

Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել