Tert.am-ը գրում է.
Հայաստանը կողմնակից է նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը որոշի իր վերջնական կարգավիճակը, այնպես ինչպես ամբողջ աշխարհում է տեղի ունենում: «Ալ-Մայադին» հեղինակավոր հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներին է կամքը՝ ինչպես կուզենան ապրել, ինչպիսի կարգավիճակով՝ լինեն անկախ պետություն, թե միացված լինեն ՀՀ-ին: Ինձ համար ամենից կարևորն այն է, որ ԼՂ բնակչության անվտանգությունն ապահոված լինի, որ նրանք հնարավորություն ունենան ապրել իրենց պատմական հայրենիքում այնքան, որքան աշխարհը գոյություն կունենա: Իսկ ԼՂ անվտանգությունը կարող է ապահովել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս:
Որևէ մեկի համար կասկած չկա, որ եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից»,- նշել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահը նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ապրել են հայեր ու երբեք Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



