Սով էր, սով էր ՀԱԿ-աստան
«Ռեժիմից» այդ անսասան:
Զուրաբն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Նիկոլ, Գագիկ գեղովի,
Ջոջերին ջոկ` տեղովի,
Կանչեց, բերեց ժողովի,
Թե ինչ անեն, երկխոսեն
Մի հնարքով տապալեն:
Եկան ՀԱԿ-ի ջոջերը,
Հայտնեն իրենց կոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Պապին խոսեց իր հերթին.
- Վկաներ իմ կարեկից,
Չունեմ հետնորդ, կողմնակից,
Ես 68 անց ծերուկ եմ,
Ինքնաբավ մի գործիք եմ.
Պակսեց զոմբի ակտիվը, 
Էլ չի շրջվում անիվը:
Ընտրությունն է դռանը,
Նորից ախ այդ իշխանը,
Լավ է տանում իր գործը:
Ինչքան ասես ղեկ ունի,
Ընտրությանն էլ ձայն ունի,
Բայց թե ազնիվ մեր ՀԱԿ-ը
Կորչելու չէ յուր տակը,
Ցավն էլ ունի իր դեղը...
Այ բերել եմ ես ցուցակ,
Թեկնածուների անհաղթ:
Իշխանի դեմ որ դնենք 
Միանգամայն կհաղթենք…
Բա թեկնածուն ով՞ լինի. 
- Լյովիկ, դու:
- Լյո՞վը դնԻ:
- Գագո, դու:
- Գագո՞ն գնա:
- Նիկոլ, դու:
- Բայց դեռ շուտ է:
- Լյուդա, դու:
- Բա դա խի՞ղճ է:
- Ստեփան, դու:
- Ես տկար եմ
- Հրանտ, դու:
- Ասենք դնեմ,
Բա որ, պարտվեմ:
- Հենց դու դառնաս թեկնածու
ՀԱԿ-ը որպես մի ածու
Կսառացնի քեզ մեկեն 
Ուղարկելով դեպ գեհեն:
- Ի՞նչ է խոսում ծերուկը 
Լավ է դու տուր անունդ 
-Վախկոտներիդ ես թաղեմ,
Վերլուծե՞մ, թե՞ զանգ կախեմ,
Գոչեց պապը,
Քանդեց կապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել