Հաճախ է լինում, որ պետական ոչ-պետական չինովնիկներին այպանում ենք՝ «կտրվել եք իրականությունից», «ուրիշ իրականության մեջ եք ապրում»: Հիմնականում, ի դեպ, միանգամայն տեղին են թե՛ դիտողությունները, թե՛ վրդովմունքը...
Բայց...
Ահավոր փոթորիկ, հեղեղ, կարկուտից հետո, երբ վերականգնվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը, մտնում ես «ֆեյսբուք» ու երևի մի 50-60 գրառում ես տեսնում էն մասին, թե ոնց Պորտուգալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն... Էն, որ մեր իսկ ազգակից-հայրենակիցների եղած-չեղածը մի քանի տասնյակ գյուղերում կարկուտը էն գեշ հարկային չինովնիկի կամ հարկադիր ծառայությունից էլ բեթար ձևով սրբել-տարել է... համարյա ոչ մի ձայն: Մի քանի օր հետո կհիշենք, էն էլ, երևի էլի պետական չինովնիկներին քրֆելու համար...
Վստահ եմ, որ ինչպես էլ լինի, բոլորս էլ կամ մեծամասնությունը՝ հաստատ, մտքով անցկացրել է կարկտավնասներն ու դրանից տուժած ազգակիցներին: Պարզապես սոցցանցն ուրիշ իրականություն է: Լրիվ վիրտուալ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել