Երևանի նախկին փոխոստիկանապետ

Ոչ մեկը չի փորձում խորհուրդներ տալ համակարգչային ծրագրավորողներին, քվանտային մեխանիկայի, էլեկտրոնիկայի կամ բարձրագույն մաթեմատիկայի մասնագետներին: Սակայն, չգիտես ինչու, բոլորն իրենց «պարտքն» են համարում խորհուրդներ տալ պետական այրերին, դիվանագետներին, քաղաքագետներին, իրավագետներին, քրեագետներին, նույնիսկ «էպոսագետին»...
Հարգելիներս, ինչ է ձեզ թվում է ղեկավարելը, կառավարելը դիվանագիտական, քաղաքական, քրեա-իրավական պրոբլեմները լուծելը, հարցերը քննարկելը այդքան խաղուպա՞ր է... Թե՞ հարեւանի բոստանն է, որ երբ ուզես, ոնց ուզես, մտնես...
Հիմա էլ բոլորը բժիշկ, Սահմանադրական դատարանի անդամ ու հումանիստներ են... Հիմա էլի կրկին քննարկում են՝ հետաձգե՞ն, թե՞ չհետաձգեն ընտրությունները, խոչընդոտ կա՞, թե՞ չկա...
Բա՛վ է, սթափվեք, ամեն մեկդ ձեր գործով զբաղվեք... Իսկ Անդրեասի արարքը ես համարում եմ ամենաաննպատակ, պասիվ, ոչ խելացի ու ծայրահեղ հիմար պայքարի ձեւը... Եթե նա մի տասը-քսան հոգու հետ էլ հանդիպեր, զրուցեր, Րաֆֆիի նման ջերմ բարեւեր, ողջագուրվեր, թեկուզ սափրվեր վարսավիրի մոտ, ավելի օգուտ կտար... Այնպես որ, Անդրեաս ջան, դուրս արի հացադուլից, դա պայքարի ամենապասիվ եւ չհասկացվող ձեւն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել