Operativ.am–ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով հայտնել է իրհրաժարականի մասին, որը տեղի կունենա հուլիսի 13-ին, իր հայտարարությունից հետո մոռացել է անջատել բարձրախոսը և մուտքի մոտ ցածր ձայնով երգել է: 

Տեսանյութը թվիթթերյան իր էջում հրապարակել է Դանիել Սենֆորդը՝ «BBC»-ի թղթակիցներից մեկը:

Տեսագրությունում երևում է, ինչպես է Քեմերոնը շնորհակալություն հայտնում հավաքված լրագրողներին, իսկ հետո շարժվում դեպի շենքի մուտքը: Արդեն մուտքի մոտ, մոռանալով միացված բարձրախոսի մասին, նա ինչ-որ մեղեդի է սկսել երգել, իսկ վերջում իր հայտարարության մասին ինքն իրեն ասում է. «Այո՛, լավ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել