Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։ Սպասվում է, որ բացի ռուս-ադրբեջանական հարաբերություններից, հանդիպման օրակարգում կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այս հանդիպումը տեղի է ունենում բավականին հետաքրքիր և միևնույն ժամանակ նաև հակասական հայտարարությունների հնչեղության ներքո։ Ինչպես գիտենք Ապրիլյան քառօրյաից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են են արդեն երկու անգամ՝Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, որոնք առաջին հայացքից իրար նման էին, սակայն բովանդակությամբ իրարից տարբերվում էին։ Միանգամից նշենք, որ թեկուզ կար բովանդակային տարբերություն այդ հանդիպումների և դրանից հետո արված հայտարարություններից հետո, սակայն մեծ հաշով դրանք բանակցային գործընթացի վրա որևէ ազդեցություն չունեցան։ Իսկ տարբերությունները հետևյալն էին. Վիեննայում ԵԱՀԿ Մինսիկի համանախագահները հայտարարել էին, որ համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների նախագահների մեջ շփման գծում փոխզսպման մեխանիզմներ տեղադրելու վերաբերյալ։ Մի բան որ մշտապես մերժել է Ադրբեջանը։ Սանկտ Պետերբուրգում սակայն հանդիպման վերաբերյալ գնահատականը ավելի ընդհանրական էր ՝հիմնականում եռակողմ՝ Ռուսաստան,Հայաստա,Ադրբեջան հանդիպումները շարունակելու կոնտեքստում։
Եվ ահա, ՆԱՏՕ-ի հերթական վերահաժողովի ընթացքում, երբ Ռուսաստանի Արտգործնախախարի՝ Բաքու կատարելիք այցին մնացած է մեր օր, Ալիևը հայտարարում է, որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման համար անհրաժեշտ է փոփոխել ստատուս-քվոն՝ Հայաստանի զինված ուժերի՝ Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» դուրս բերմամբ։ Հատկանշական է, որ ստատուս –քվոյի փոփոխության օգտին ՆԱՏՕ-ի վեհաժողովին հայտարարույթուն է արել նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը։ Մասնավորապես նա նշել էր,որ հակամարտությունը կարող է կարգավորվել, եթե Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը որոշվի։ Այսպիսով, երկու երկրների նախագահները իրենց տեսակետը հայտարարում են և, ճիշտ է, Լավրովը հմուտ դիվանագետ է, սակայն ամեն դեպքում Բաքվում դժվար նոր հայտարարությույններ նշվեն նրա ու Ալիևի շուրթերից։ Սակայն ամեն դեպքում, ինչու է Ալիևը համառորեն խուսափում Վիեննայում հանձ առած պարտավորությունները կատարելուց և ինչու դրա վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահները հանդես չեն գալիս համապատասխան հայտարարությամբ։
Ըստ էության, հենց բուն, կոնցեպտուալ բանակցությունները ընթանում են կուլիսների հետևում։ Սերգեյ Լավրովը, ընդամենը մի քանի օր առաջ գնտվում է երևանում, որտեղ անկասկած Ղարաբաղի հարցով խոսակցություններ ունեցել է Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ։ Հայկական կողմը ըստ էության դեմ չէ Վիեննայի պայմանավորվածությունների ստանձմանն ու իրականացմանը, սակայն փաստորեն Իլհամ Ալիևը հերթական անգամ փորձում է մանևրել և խեղաթյուրել համանախագահների հայտարարությունները։ Լավրովը խնդիրը հետևաբար պետք է լինի համոզել Ալիևին ձեռնամուխ լինել ձեռք բերված պարտավորությունների իրականացմանը, որովհետև հակառակ պարագայում բանակացությունները սպառնում են նորից հայտնվել զրոյական վիճակում։ Ադրբեջանի բարձր իշխանությունները մեկ անգամ չէ, որ իրենց հայտարարություններում կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամություն են հայտնել։ Ապրիլին սանձազերծված պատերազմը հենց այդ հայտարարությունների արդյունքն էր։ Սակայն պաշտոնական Բաքուն՝ հաշվի առնելով հենց նույն քառօրյան, այժմ շատ լավ հասկանում է, որ նորից պատերազմն սանձազերծելը իր համար հավասարազոր կլինի ինքնասպանության, քանզի քառօրյաի ընթացքում Ադրբեջանը վատնեց իր զինված ուժերի ռեսուրսների մեծ մասը, սակայն փաստացի դրանք համապատասխան արդյունքի չհասավ։ Հետևաբար Ալիևը պետք է մտածի, թե Լավրովի մոտ ինչպես է արդարանալու ՆԱՏՕ-ի վեհաժողովում հնչեցրած հայտարարությունների և բանակցությունների բովանդակությունը միտումնավոր խեղաթյուրելու համար։
Ամեն դեպքում, սա ոչ մի կերպ չի նշանակում, թե Հայաստանը պետք է ձեռքերը ծալած նստի։ Այժմ,բանակցությունների ու դիվանգտիական խողովակների միջոցով հայկական կողմը ամեն կերպ պետք է միջնորդ կողմերի միջոցով ստանձնելՎիեննայում ձեռք բերված համաձայնությունների ի կատար ածմանը։ Հակառակ պարագայում բանակցային գործընթացը սպառնում է անորոշ ժամանակով մտնել փակուղի։ այդ փակուղու արդյունքում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյան։ Եվ մեր, և ադրբեջանական ժողովրդին,այդ պատերազմը անհրաժեշտ չէ։