Որպեսզի ընկերներիս վեճում պարզաբանում մտցնեմ, վկայակոչեմ օրենքը, թե ինչու ՍԴ-ն Անդրիաս Ղուկասյանի դեպքում կարող է անհաղթահարելի խոչընդոտ չճանաչել իր առողջական վիճակի վատթարացումը: (5-րդ կետ «թեկնածուից ԱՆԿԱԽ)
ՀՀ օրենք Սահմանադրական դատարանի մասին
Հոդված 75
Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը)
1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` իրենց առնչվող հարցերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության նախագահի թեկնածուները:
2. Հանրապետության նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով Սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության նախագահի ընտրության օրվանից ութ օր առաջ։
3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
4. Սահմանադրական դատարանը գործն ընդունում է քննության, գործը քննում և գործով որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` չորսօրյա ժամկետում։
5. Սահմանադրական դատարանը կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են և տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին:



