Մոսկվա կինոթատոնում երեկ կայացավ «Ոսկե ծիրան» 13-րդ կինոփառատոնի բացումը, որին ներկա էին հայկական և համաշխարհային կինոարտադրության անվանի գործիչները։

Եվ այսպես, մեկնարկել է երևանյան կինոշաբաթը, որի ժամանակ կլինեն երևանյան պրեմիերաներ, բացօթյա և փակ ցուցադրություններ։ 7 օր շարունակ Շառլ Ազնավուրի հրապարաում կհնչի ջազզ՝ մաեստրո Լևոն Մալխասյանի գլխավորությամբ։

Կինոփառատոնի նկատմամբ տարեցտարի ավելի մեծ հետաքրքրություն է նկատվում հայ երիտասարդների շրջանում և ցուցադրություններն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։

Այս տարի կինոփառատոնը ստացել է 900 ֆիլմի հայտ, որոնցից ընտրվել և ցուցադրվելու են 135-ը։ Փառատոնն այս տարի ունի մրցութային 3 անվանակարգ «Խաղարկային ֆիլմեր. միջազգային մրցույթ», «Վավերագրական ֆիլմեր. միջազգային մրցույթ» և «հայկական համայնապատկեր, ազգային մրցույթ»։

Կինոփառատոնի բացմանը ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմը, որը հանդիսատեսը դիտեց Վահագն Հայրապետյանի և «Ակուստիկ գույների» կենդանի նվագակցությամբ։

           

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել