Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները որոշում են ընդունել ստեղծելու հետախուզության և անվտանգության նոր ծառայություն: Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում՝ հայտնում է lenta.ru-ն:
Նշվում է, որ դաշինքի բարեփոխումը անհրաժեշտ է «աճող արտաքին սպառնալիքներին արձագանքելու համար»: «Հետախուզական ռեսուրսների լայն սպեկտրի վրա հենվելու ՆԱՏՕ-ի կարողությունը բարձրացնելու համար մենք պայմանավորվել ենք ստեղծել հետախուզության և անվտանգության նոր ծառայություն, որը կղեկավարի գլխավոր քարտուղարի՝ հետախուզության և անվտանգության հարցերով օգնականը»,- ասված է կոմյունիկեում:
Նշվում է, որ նոր ստորաբաժանումը, բացի իր հիմնական խնդիրներից, պետք է ապահովի դաշնակիցների կողմից տրամադրվող հետախուզական տեղեկատվության առավելագույն արդյունավետ կիրառումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



