Երբ Ամերիկայում նոր էին սկսվել կուսակցական փրայմերիզները, քչերն էին կանխատեսում, որ վերջնահաշվարկի արդյունքում Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն կլինի միլիարդատեր Դոնալդ Թրամփը։ Դեմոկրատների պարագայում ավելի հեշտ էր ընտրություն կատարելը, Հիլարի Քլինտոնը բացարձակ ֆավորիտ էր, ինչը և ապացուցեց փրայմերիզներում։ Թրամփի պարագայում իրավիճակը փոխվում էր ժամ առ ժամ՝միլիարդատիրոջ հռետորաբանությունը հաշվի առնելով։ Սակայն խնդիրը երկու թեկնածուների մրցապայքարը չէ այս անգամ, ինչպես սովորաբար տեղի է ունենում Ամերիկայում։ Խնդիրը նա է, որ տարիներ շարունակ այս երկրում նախագահական ընտրությունների ժամանակ թե Հանրապետական թե Դեմոկրատ թեկնածուները երկրի արտաքին քաղաքական հարցերում բացառությամբ մի քանի դրվագների, կոնցեպտուալ առումով չեն ունեցել տարաձայնություններ ու հիմնականում թիրախում եղել է ներքին լսարանը։ Այժմ իրավիճակը էականորեն տարբերվում է, ինչի արդյունքը հենց փրայմերիզների ընթացքն էր։ Առանց բացառության, կարելի է հստակ ասել, այս ընտրությունները հավակնում են դառնալ Ամերիկայի պատմության ամենասկանդալային ընտրությունները։
Առաջին հայացքից խնդիրը Ամերիկայի տեսլականի վերաբերյալ բացարձակ տարբեր պատկերացումներն են։ Քլիթտոնը պնդում է, որ Ամերիկան պետք է շարունակի լինել աշխարհի դոմինանտ երկիր, քանի որ ստեղծված է դրա համար պարզապես։ Թրամփը մտադիր է ամերիկացիների աչքերը բացել և մերժում է քաղաքական մաքսիմալիզմը, համարելով, որ Ամերիկան չպետք է այդչափով ներգրաված լինի գեոպոլիտիկ հարցերի մեջ և զբաղվի ավելի շատ սեփական ժողովրդի հարցերը կարգավորելով։ Հանրությունը բաժանվել է երկու մասի։ Այս բաժանումը սովորական բաժանումչէ, առաջին անգամ ամերիկացիների մոտ իսկապես մեծ հետաքրքրքրություն է առաջացել ընտրական պրոցեսի նկատմամբ, որովհետև ամերիկացի հասարակությունը նախ հոգնել է միատոն սովորական դարձած քաղաքական ագիտացիայից և երկրոդ, նա իրոք որակապես նոր Ամերիկա է ուզում տեսնել։ Թրամփի տեսլականը լռիվ տեղավորվում է այս նպատակների շուրջ։ Եվ գլխավորապես մեծ դեր ունի այստեղ Ռուսաստանի նկատմամբ մեղմ ասած « բարեկամական» վերաբերմունքը։ Թրամփը ռուսներին համարում է հզոր ժողովուրդ, իսկ նախագահ Վլադիմի Պուտինին հզոր քաղաքական առաջնորդ, որից ցավոք հիմա ամերիկացիները չունեն ըստ նրա։ Քլինթոնը հակառակը, Ռուսաստանը շարունակում է դիտարկել որպես չարիք և սպառնալիք աշխարհին։
Այս դիմակայությունը հետաքրքրական է ինչ խոսք, բայց դեռ պետք է ռեալիզացվի։ Արդյոք Քլինթոնը կշարունակի արդեն նախագահի պաշտոնում այդպես ամպագոռգոռ հայտարարություններ անել Ռուսաստանի վերաբերյալ և արդոք կշարունակի նախագահի պաշտոնում պահել որդեգրած քաղաքական կուրսը...դժվար է ասել։ Նույնը և Թրամփի պարագայում։ Ամբոխավարությունը ամբոխավարություն, սակայն ռեալ քաղաքական դաշտը բացարձակապես ուրիշ ինտոնացիա ու օրակարգ է թելադրում։ Հասկանալի է, ոչ մեկին չի հաջողվելու միանգամից «անցնել գործի» և խոցել նշանակված թիրախները, սակայն ամեն դեպքում Թրամփը ավելի մեծ հնարավորություններ ունի խոցելի դառնալու համար։ Ի վերջո բացառված չէ, որ այս հռետորաբանությունը ընդամենը քարոզչական հնարք է և նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո վերջինս պակաս հետևողական չի լինի Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքականության շարունակմանը։ Ի վերջո Ամերիկան, դա միայն գերտերություն չէ։ Ամերիկան նպատակ է, արժեքների համակարգ է և օրինակ շատ պետությունների համար։ Այն չի կարող միանգամից 180 աստիճանով փոխվել ու դառնալ կոմֆորմիստ, չի կարող այդչափ լոկալիզացվել և դադարել համաշխարհային գործոն լինելու։ Դա կհակասի ամերիկյան քաղաքականության էսթաբլիշմենթին և ոչ մի նախագահ՝անկախ իր էքսցենտրիկ վարքագծից հանձը չի առնի մտնել այդպիսի բեռի տակ։ Եվ ուրեմն, ըստ էության, չնայած կտրուկ հայտարարություններին ու քաղաքական ծրագրերին, ամեն դեպքում Հիլարի Քլինթոնը այս պահին ավելի ազնիվ ու արդար է իր մղումներում՝ նա ասում է այն, ինչ կա, այլ ոչ թե այն, ինչ կուզեին լսեին ընրտողները։ Ամեն դեպքում հստակ է մեկ բան, ռուսները ավելի շատ մտահոգվելու առիթ կունենան Թրամփի, քան Քլինթոնի ընտրվելու պարագայում։ Երկրորդից հստակ գիտեն ինչ սպասեն, առաջինից ոչ ոք, նույնիսկ սեփական կուսակիցները չգիտեն ինչ սպասեն։