Հնուց ի վեր գինեգործական արտադրանքը, մասնավորապես, կոնյակն ու կոնյակի սպիրտը, Հայաստանում արտադրվող և արտահանվող հիմնական արտադրատեսակներից են եղել և այսօր ունեն ծավալների ավելացման ներուժ: Այս է պատճառը, որ կոնյակագործությունն առաջնային ոլորտների շարքում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ :
Իհարկե պոտենցիալ ներուժ կա, բայց պետք է տարվի համապատասխան աշխատանք դա օգտագործելու համար: Խոսքը ոչ միայն արտադրման քանակի ավելացմանն է վերաբերում այլև արտադրանքի որակին, որը պետք է համապատասխանի միջազգային լուրջ չափանիշներին՝ մրցունակությունը պահպանելու համար: Այդ իսկ պատճառով գործադիրի կողմից սահմանվել են հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները:
Այս որոշմամբ ակնկալվում է բարձրացնել թողարկվող հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու արտադրանքի որակական ցուցանիշները, որը հնարավորություն կտա ավելացնելու դրանց արտահանման ծավալները և մրցունակությունը միջազգային շուկայում: