Հայաստանյան չինովնիկները մեր երկրի համար իսկական պատուհաս են դարձել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի կարծիքը «էլիտար» զուգարանների մասին չի տեղավորվում մարդկային ռեալ մտածողության սահմաններում։ Նա կա՛մ իրեն է ապուշի կերպարում դիտում, կա՛մ էլ հասարակությանն է «հարիֆի» տեղ դրել։
Որտեղի՞ց է վերցվել 170 000 դոլար գումարը։ Զուգարանն ինչ է, ոսկու՞ց է պատրաստված, թե՞ «գործողության» ընթացքում հետույքի ճնշումը կարելի է չափել։ Միգուցե քո տեղը ուրի՞շն է մաքրում։
Ի՞նչ արժանիքների համար է սույն զուգարանն այդքան թանկ գնահատվել։
Եվ ի՞նչ է նշանակում, մեջբերում եմ, «...ներկրված 2 զուգարանները զբոսաշրջության զարգացման համար մեծ նշանակություն ունեն»։ Մեծությունն ինչո՞վ է պայմանավորված, արածիդ քանակո՞վ, թե՞ չափսով։
Արա Պետրոսյան, Դուք ահազանգ եք ստացել, որ զբոսաշրջիկները Հայաստան չեն գալիս բիոզուգարանների՞ պատճառով։ Եվ դրանց հայտնվելուց հետո Հայաստանի դեսպանատներում զբոսաշրջիկները հե՞րթ են կանգնելու։
Այդ դեպքում ինչու՞ ընդամենը 2 հատ եք գնում։ Արի ու տես, որ Տաթևի ճոպանուղուց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մի 3 կմ հեռու գտնվող զբոսաշրջիկը չկարողանա պահել իր կարիքները ու չհասնել 170 000 դոլար արժեցող բաղձալի «պլաստմասե կտորին» ու անի տակը։ Բա «ո՞նց ես նրա տակից դուրս գալու», Արա Պետրոսյան, մտածե՞լ ես այդ մասին։ Թե՞ մի 170 000 դոլար էլ արդեն ծախսել եք ձեր տհաս նախարարությունում ու հաշվարկել զբոսաշրջիկի կարիքները հոգալու կիլոմետրաժը։
Ի դեպ, նախարարն, ըստ հոդվածի, խոստանում է, մեջբերում եմ, «...մասնավոր հատվածին ցույց տալ դրա էֆեկտիվությունը»։ Եվ ինչպե՞ս է նախարարը պատրաստվում ցույց տալ բիոզուգարանների էֆեկտիվությունը։ Ուղիղ եթերներո՞վ։
Հարյուրավոր ընտանիքներ, բեռնավորված բազում խնդիրներով, ապրելով իրենց դառը կյանքը, սպասում են, որ Հայաստանը մի օր կփոխվի, մի օր ամեն ինչ լավ կլինի, մի օր իրենք էլ կժպտան, իսկ ազգիս պատուհաս դարձած, հաստավիզ, անգրագետ, կաշառակեր տականքները, իրենց ժողովրդի խնդիրները լուծելու փոխարեն ուրիշ «լուծերով» են զբաղված։
Հիմա մտածում եմ, որ շատ լավ եմ արել, որ չեմ ապրում Հայաստանում, և երկրի ղեկավարները Արա Պետրոսյանի նմանները չեն։ Նորմալ երկրում նման չինովնիկին կմտցնեին իր գնած զուգարանի մեջ՝ լիքը զբոսաշրջիկների կղկղանքներով, և ման կտային՝ երթը սկսելով Տաթևի ճոպանուղուց ու վերջացնելով եկեղեցու մոտ։ Բայց դա նորմալ երկրում։
Արա Պետրոսյան, պարտքս լինի գալ Երևան, մտնել քո դրած «էլիտար» զուգարանը ու մտնել այնպես, որ իմ դուրս գալուց հետո այն փակվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել