Խուսափեցինք խոշոր վնասներից
Լարսի անցակետի փակ լինելը բավականին մեծ վնաս էր հասցրել գործարար շրջանակներին: Ամառային սեզոնին մեծամասամբ պտուղ բանջարեղեն է արտահանվում դեպի Ռուսաստան: Պետք է փաստել, որ անցակետի երկարաժամկետ փակ լինելը նախ և առաջ մեծ հարված կլիներ գյուղմթերքի արտահանման ոլորտին: Սա ասում եմ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը սպառվում է ՌԴ տարածքում:
Այսօր պարզ դարձավ, որ Լարսի ճանապարհը բաց է և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, և հանրապետության պտուղբանջարեղեն արտահանողները կարող են անարգել կազմակերպել իրենց բեռնափոխադրումները:
Պտուղ-բանջարեղենը շուտ է փչանում և փաստացի վտանգ կար որ Լարսի՝ երկար ժամանակ փակ լինելը կարող էր մեծ վնաս հասցնել ոչ միայն դրանց արտահանմամբ զբաղվող ընկերություններին, այլ նաև ողջ տնտեսությանը:
Ճիշտ է այս ժամանակահատվածում որոշակի վնասներ կրեցին գործարարները, սակայն բարեբախտաբար խնդիրը լուծում ստացավ և որոշակիորեն կարողացանք խուսափել տնտեսական լուրջ վնասներից: