Ինձ արդեն սկսում ա նյարդայնացնել «Ժառանգության» վարքն առհասարակ: Մի տեսակ էնպիսի տպավորություն ա, որ կա առանձին Րաֆֆի Հովհաննիսյան և առանձին «Ժառանգություն» կուսակցություն: Եվ այս երկու առանձին ֆորմացիաները, վարքը, տեսակետները ու դիրքորոշումներն առհասարակ իրար հետ կապ չունեն: Իրարից ոչ խաբար են, ոչ էլ: Երկրորդ ԲՀԿ՞-ն ա, ես չեմ հասկանում: Ժառանգականները ակտիվ, առանց խորշելու Հայրիկյանի դեմ մահափորձը վալիտ են անում Սերժի վրա, բոլորը դրած քննարկում են ու մեգավերլուծություններ անում, հետո Րաֆֆին անմեղ հայացքով գալիս, ինչ-որ ցրողական պատասխաններ ա տալիս: Ինչ-որ բառդակ ա դարձել «Ժառանգության» խոհանոցը, որը բավական հակասական զգացողություններ ա առաջացնում մոտս: Վատ չէր լինի՝ մեկ-մեկ հավաքվեիք մի սուրճի սեղանի շուրջ, բռեյնսթոռմինգ անեիք: Թե չէ չեմ ուզում մտածել՝ ինչ կլնի, եթե հանկարծ Րաֆֆին դառնա նախագահ, ու հանկարծ պարզվի, որ ասենք Ստյոպա Սաֆարյանը երկրի հետ կապված այլ մտքեր ու պլաններ ունի, որոնք Րաֆֆու ծրագրում չկան: Դուք հիմա թի՞մ եք, թե՞ ինչ:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել